ruhyen
ԳՐՔԵՐ ԵՎ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Հայ հին դրաման

Միջնադարյան թատրոնի ուսոմնասիրությունը Հենրիկ Հովհաննիսյանին տրամաբանորեն հանգեցրել է թատրոնի բնաշխարհիկ, հետևաբար և հնագույն հիմքերի որոնմանը: Նրա <<Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը>> աշխատությունում բացահայտվում են շղթայվածի միջազգային առասպելի այնպիսի շերտեր, որոնք մոտեցնում են հնագույն խորհրդապաշտական դրամայի /սիդերական միստերիա/ գաղափարին և նրա գլխավոր գործող անձի՝ Շիդարի առեղծվածին: Չխուսափելով հարցականների թեականությունից, երբեմն կանգնելով հարցականների առջև՝ Հովհաննիսյանը դրամատիկական մտածողության հիմքում տեսնում է երեք պայմանաձև՝ առասպելբանական, ծիսային և խաղային: Դրաման անցնում է այս երեքի միջով, դրսևորվում տարբեր նշաններով և նոր ժամանակներին փոխանցվում ժողովրդական դատական խաղերի տեսքով: