ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Բանաստեղծությունների և թարգմանությունների ժողովածու Հատվածաբար ներկայացնում ենք Հ. Հովհաննիսյանի «Անդարձություն» գրքի վերաբերյալ Աելիտա Դոլուխանյանի գրախոսությունը՝ տպված ԳԱԱ «Գիտություն» ամսաթերթում (մայիս, N5 (270) 2014 թ.): «Անդարձություն» գրքում Հ. Հովհաննիսյանի սեփական բանաստեղծություններն են և չափածո թարգմանությունները՝ հիմնականում Պուշկինից (թվով 50), նաև Տյուտչևից,Նադսոնից, Ռիլկեից, Սևերյանինից, և Բալմոնտից: Ժողովածույում թարգմանություններից առաջ դրված է թարգմանության էությանը վերաբերող ակնարկ՝ (Բանաստեղծության [...]
Բեմական խոսքի պոետիկան մաս1 Բեմական խոսքի պոետիկան մաս2 Աշխատությունը բեմական խոսքի պոետիկական հիմունքների համակարգման առաջին փորձն է մեզանում: Հիմնվելով դրամայի տեսության, թատրոնի էսթետիկայի և դերասանի արվեստի հոգեբանության ընդհանուր սկզբունքների վրա, փորձում եմ բացատրել թատերային խոսքի, որպես ինքնուրույն գեղարվեստական համակարգի, բնույթը: Գրական նյութի և բեմական գործողության՝ սկզբունքորեն տարբեր արտահայտչալեզուների փոխհարաբերությունը այն մեկնակետն է, որից ելնում են [...]
թատրոնը միջնադար. հայաստանում-մաս1 թատրոնը միջնադար. հայաստանում-մաս2 Թատրոնը միջնադարյան քաղաքային կյանքի գեղարվեստական խորհրդանիշներից մեկն է: Նրա ստվերը կանգնած է եղել միջնադարյան վանական հեղինակների թիկունքին և իր սիմվոլիկ այցետոմսն է թողել մագաղաթյա գրչագրերի էջերում: Այդ այցետոմսը թատր բառն է: Ժամանակակիցներն այսպես են անվանում մեր քննախոսության առարկան: Դժվար է անմիջապես վճռել, թե այս ծանոթ ներկայացող անունը ինչ կարող [...]
Թատրոն. հին ու նոր արժեքներ մաս1 Թատրոն. հին ու նոր արժեքներ մաս2 Թատերական մշակույթի անցյալ ու ժամանակակից երևույթները քննելիս ամեն անգամ ընտրում ենք տարբեր հայեցակետեր, ղեկավարվում տարբեր նկատառումներով ու խնդիրներով: Մի դեպքում մեզ հետաքրքրում են թատրոնի գեղագիտության հարցերը, դերասանական խաղի տեխնոլոգիան ու հոգեբանությունը, ոճը կամ ուղղությունը, այլ դեպքում՝ երևույթի պատմական ձևերը, առարկան վկայող արտաքին տվյալները, [...]
Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը մաս1 Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը մաս2 Աշխատությունը շոշափում է հայ հին և ժողովրդական դրամայի պատմատիպաբանան և թեմատիկ առնչությունները: Քննվում են հնագույն խորհրդապաշտական դրամայի առասպելաբանական ու ծիսային արմատները, խորհրդանիշերի ու պայմանաձևերի դրամատիկական խաղերի թեմաներն ու արտաքին նշանները: Ներածություն Միջնադարում հոլովված մի զրույց, ծիսական մի հին ավանդություն, լեզվական վկայություններ, [...]
Դերասանի արվեստի բնույթը-մաս 1 Դերասանի արվեստի բնույթը-մաս2 Դերասանի արվեստի, որպես ինքնուրույն գեղարվեստական համակարգի, տեսական քննության առաջի փորձն է այս գիրքը: Ի՞նչ է դերասանի արվեստը որպես անձի կենդանի ներկայություն պայմանական իրականության մեջ՝ գրական հիմքից ելնող, և նրանից անկախ վիճակ, ինչպես է մարդն ինքնաստեղծվում խաղային ենթադրելի պայմաններում, և ինչով է ճշմարիտ այդ, որպես երկրորդված կեցություն, խաղ և [...]
Միջնադարյան բեմ-մաս1 Միջնադարյան բեմ-մաս2 Գրքի վերնագիրը պայմանական է, ինչպես պայմանական է միջնադարյան դրամա հասկացությունը՝ թատրոնից ելնող ու թատրոնին ներհակ, հիմքում պատարագային: Խնդիրն այն է, թե ինչ է տեղի ունեցել անտիկ դրամայի հետ քրիստոնեության արշալույսին, ինչպես է ընկալվել դրաման իր թատերական համակարգից դուրս, ինչպես է փոխակերպվել քրիստոնեական դպրության ու ծիսակարգի ներսում և ինչ է փոխանցել հետագա [...]
Հայ թատրոնի պատմություն XIX դար-մաս1 Հայ թատրոնի պատմություն XIX դար-մաս2 գրքի այս մասի էլեկտրոնային տարբերակում տեղի է ունեցել վրիպում, բացակայում են 354-355 էջերը, որի համար ներրողություն ենք խնդրում և մուտքագրում ենք բացակայող էջերը: Այսպես՝ Դժբախտւթյունը նորից կապել է ամուսիննրին: Նրանք շրջել են միասին, նախկին ճանապարհներով, ժամանակ առ ժամանակ այցելելով Պոլիս: 90-ական թվականների սկզբին Ֆասուլաճյանը համագործակցել [...]
Հնագույն դրաման Հայաստանում ԴՐԱՄԱՅԻ ԾԱԳՄԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Լեզվական և մատենագրական տվյալների հիման վրա քննության են առնվում հայ հնագույն դրամայի ծիսային խորհրդանիշը, տարածաժամանակային պայմանաձևը և առասպելաբանական հիմքը, որպես ժամանակի և ճակատագրի դետերմինանտներ: Հարցադրումը հանգեցնում է դրամայի ծագման նոր տեսության: Գիրքը հասցեագրվում է բանասերների, պատմաբաններին, թատերագետներին և դրամայի ու թատրոնի պատմությամբ հետաքրքրվողներին: Ներկայացնում ենք գրքի ներածությունը: [...]
Ստանիսլավսկու սիստեմը և խաղի պարադոքսը Հեղինակը քննախոսության է դնում Կ. Ստանիսլավսկու՝ դերասանի արվեստի գործնական համակարգն էսթետիկական տեսանկյունից: Նպատակը Ստանիսլավսկու մեթոդի տեսական վերանայումն է իր ներքին խնդիրների տեսանկյունից, բեմական վերապրումի ու անձնավորման սկզբունքների հստակումը և խաղի, որպես բեմական արվեստի գոյաբանական վիճակի (ստատուս), բացահայտումը: Գիրքը նախատեսվում է բեմադրիչների, դերասանների, թատերագետների և թատրոնի ու բեմական արվեստի հարցերով [...]