հայ թատրոնի պատմություն 19-րդ դար
Ներքին ձևի գաղափարն ըստ միջնադարյան դիտումների
ՆԵՐՔԻՆ ՁԵՎՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ ԸՍՏ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐԻ Գեղարվեստական ստեղծագործության մեջ որոշիչ է նյութի և ձևի հարաբերությունը, որ գործում է առավելապես ենթագիտակցության մակարդակում: Հույն արձանագործը, ճանաչելով նյութը, թվում է, չի ունեցել այլ հենակետ նյութական աշխարհի սահմաններից դուրս1: Նա հղկել է նյութը, հաղթահարելով նյութականության սահմանները, արտահայտելով իրե՞ն, թե իր ներհայեցումը: Եվ իմացե՞լ է արդյոք, որ նյութին ձև [...]
ՃԱՆԱՉԵԼՈՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՍ ՃԱՆԱՉԵՑԻ ԻՆՁ
Ես ինձ դաստիարակել եմ որտես գիտաշխատող Իմ միջավայրում՝ Արվեստի ինստիտուտում, ինձ անվանում են գիտնական. Մեկ-երկու տեղից լսել եմ, որ ասել են՝ մեծ գիտնական և դրանից մի տեսակ ցնցվել եմ. մեծ չեմ հաստատ, ես ընդամենը գիտաշխատող եմ: Իմ էությամբ, ներքուստ ես արտիստ եմ: Բայց ինձ դաստիարակել եմ որպես գիտաշխատող: Երբ 1961 թվականին ընդունվեցի ասպիրանտուրա և [...]
Թեոն Ալեքսանդրացու «Յաղագս ճարտասանական կրթութեանց» երկի 13-րդ պարագրաֆը
Մեր ձեռքին է ուշ հելլենիզմի շրջանի ճարտասան Թեոն Ալեքսանդրացու (1-ին դ.) մի դասագիրքը 5-րդ դարի հայերեն թարգմանությամբ, որի քննական բնագիրը հրապարակել է ակադեմիկոս Հ. Մանանդյանը, զուգահեռաբար բերելով հին հունարեն բնագիրը1: Մեր քննության առարկան այս ճարտասանական ձեռնարկի 13-րդ պարագրաֆն է, որ հունարեն բնագրում պահպանված չէ և մեզ է հասել միայն հայերեն թարգմանությամբ: Սա Թեոնի երկի եզրափակիչ [...]
Բեմական խոսքի պոետիկան
Բեմական խոսքի պոետիկան մաս1 Բեմական խոսքի պոետիկան մաս2 Բեմական խոսքի պոետիկան Աշխատությունը բեմական խոսքի պոետիկական հիմունքների համակարգման առաջին փորձն է մեզանում: Հիմնվելով դրամայի տեսության, թատրոնի էսթետիկայի և դերասանի արվեստի հոգեբանության ընդհանուր սկզբունքների վրա, Հովհաննիսյանը փորձում է բացատրել թատերային խոսքի, որպես ինքնուրույն գեղարվեստական համակարգի, բնույթը: Գրական նյութի և բեմական գործողության՝ սկզբունքորեն տարբեր արտահայտչալեզուների փոխհարաբերությունը այն մեկնակետն [...]
Կորուսյալ դրախտի երգիչը
Այդ գիշերն քեզ ի տիւ Եւ խաւարն որպէս զլոյս: Յովհաննէս Սարկաւագ, XIդ. -Ինչպե՞ս եք երաժշտություն հորինում, – հարցնում է բանաստեղծը երաժիշտին: -Լսում եմ: -Իսկ դուք ինչպե՞ս եք ոտանավոր հորինում: -Քայլում եմ: Իսկ ի՞նչ կասի Ռուբեն Հախվերդյանը: Մեզ ենք ուղղում հարցը և պատասխանում իր փոխարեն. -Հիշում եմ: Ի՞նչ հիշողություն է սա, [...]
Չարենցը ռուսական դեկադանսի լույսով
Իմ ձեռքին է Չարենցի ռուսերեն նոր հատընտիրը «Հարդագողի ճամփորդը» (“Скиталец млечного пути”) խորագրով, լույս ընծայված այս տարի, Մոսկվայի «Կրոն-պրես» հրատարակչությամբ: Այս փոքրածավալ ժողովածուն (157 էջ) բանաստեղծի ռուս թարգմանիչների շարքում ավելացնում է մի նոր՝ գրական աշխարհին անծանոթ անուն՝ Մարինա Պոդլոզնայա: Այս անունը, կարծում եմ, երբևէ առանձնանալու է մեզ հայտնի, թեկուզ և նշանավոր անուններից: Հայ բանաստեղծին նա [...]
Պրոկրուստյան մահիճ
Եթե հյուրը բարձրահասակ էր, Պրոկրուստեսը նրան պառկեցնում էր փոքր մահճին և մարմնի մնացած մասը կտրում էր, [...]
Վահրամ Փափազյան
Փափազյանի արվեստը
Թէատրոն բառի հետքերով. հունական թատրոնը Հայաստանում
«Հելլենիզմ» հասկացությամբ բնութագրվում է մի քաղաքակրթություն, որի պայմանական սկիզբն Ալեքսանդր Մակեդոնացու մահվան տարեթիվն է՝ 323 (մ.թ.ա.) և ավարտը՝ կայսերական Հռոմի բարձրացումը՝ 31թ.: Այս հասկացությունը շրջանառվում է 1836 թվականից, Յոհան Դրոյզենի «Հելլենիզմի պատմություն» աշխատությամբ: Մշակույթի պատմության տեսակետից հելլենիզմը հելլենականության տարածումն է Արևելքում, որ ծնունդ է տվել որոշ համադրականության կառավարման ձևերում, հասարակական կենցաղում և արվեստում: Այստեղ գործածվում [...]